15151 դիտում
21:40 05-10-2015
Դժբախտ պատահար Լոռու մարզում. ցլիկի պոզահարման հետևանքով 56-ամյա տղամարդը մահացել է
Երեկ` հոկտեմբերի 4-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում Սպիտակի բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնել են նախկին Թաթարշին ընկերության տարածք, որտեղ բացօթյա հատվածում հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շանշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արսեն Աղունյանի գլխավորությամբ:
Ժամաել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի քննիչները` բաժնի պետ Մացակ Փանոսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են , որ մահացածը հանդիսանում էր Սպիտակ քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ 56-ամյա Վանիկ Մելոյանը: Վերջինս իր խոշոր եղջերավոր անասունին ( ցլիկ) արածացնելիս է եղել և ցլիկը հարձակվել ու մի քանի անգամ պոզահարել է նրան, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում նյութեր են ստեղծվում: Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Նմանատիպ նյութեր
18917 դիտում
23:40 14-06-2024
Դժբախտ պատահար՝ Արմավիրի մարզում. 77-ամյա տղամարդը ծիրան հավաքելիս ծառից վայր է ընկել և տեղում մաhացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
16849 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ