Անգլիա. «Չելսին» նվաստացրեց «Մանչեսթեր Յունայթեդին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 9-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ ջախջախեց «Մանչեսթեր Յունայթեդին»:
Լոնդոնցիներն արդեն խաղի 29-րդ վայրկյանին բացեցին հաշիվը. աչքի ընկավ Պեդրոն: Դրանից հետո էլ «Չելսին» հսկայական առավելություն ուներ, պարբերաբար գոլային պահեր էր ստեղծում, և ևս երեք անգամ գրավեց Դե Խեայի պաշտպանած դարպասը, որը թերևս միակն էր մանկունյանցիների կազմում, որին պարտության մեջ մեղադրել չի կարելի:
«Մանչեսթեր Յունայթեդը» բացարձակապես անատամ խաղ ցուցադրեց, այնպես որ, հաշիվը արտացոլում է հանդիպման պատկերը: Հետաքրքիր է, թե այս պարտության համար այս անգամ ում է մեղադրելու Ժոզե Մոուրինյոն:
Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 19 միավորով և «Տոտենհեմի» հետ կիսում է 3-4-րդ տեղերրը` 1 միավոր զիջելով առաջատարներ «Մանչեսթեր Սիթիին», «Արսենալին» ու «Լիվերպուլին»: «Մանչեսթեր Յունայթեդը» 14 միավորով 7-րդն է:
[b]Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր
[/b]«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4:0
Պեդրո, 1, Գերի Կեհիլ, 21, Էդեն Ազար, 62, Նգոլո Կանտե, 70