Ես կհեռանամ, եթե ժողովուրդը ցանկանա. Սիրիայի նախագահ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մի քանի քաղաքական հայտարարություններ է արել: Մասնավորապես, նա անդրադարձել է իր հետագա պաշտոնավարմանը և հայտարարել է, որ սիրիական ժողովրդի ցանկացած որոշում երկրի ապագայի վերաբերյալ իշխանությունների համար պարտավորեցնող կլինի:
Միաժամանակ նա նկատել է, որ եթե իր հրաժարականը կլուծի երկրում ստեղծված ճգնաժամը, ինքը չի դանդաղի և հրաժարական կտա: «Եթե իմ հեռանալը ելք է, ապա ես առանց կասկածելու կդիմեմ այդ քայլին»,- նշել է նա: