1015 դիտում
17:13 10-05-2024
Եթե ժողովուրդը ցանկանա, և Հայոց հայրապետն օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ. Սրբազանը` իր վարչապետի թեկնածու լինելու մասին
Ես երկքաղաքացի եմ, որը չեմ էլ թաքցրել երբեք։ Կանադայի անձնագիրը ինձ տրվել է այն ժամանակ, երբ ես ծառայության եմ եղել Կանադայում, տրվել է ավելի ճանապարհորդական դյուրությունների համար, հիմա էլ այդ նպատակով է, ես 11 տարի արդեն գտնվում եմ ՀՀ-ում՝ ամենադժվար վայրերում։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Լուրը դուրս չեկած՝ «Հայկական ժամանակ» դեղին թերթ կա, 2 լուր է տարածել։ Այսինքն՝ պետությունը թերթի՝ իրենց մամլո օրգանի միջոցով է գործում, դժվար էլ հայկական լինի այդ ժամանակը։ Անմիջապես արձագանքել են, 5 րոպե էլ չեն թողել վրայից անցնի։ Գրել են՝ Բագրատ Սրբազանն իրավունք չունի, նա երկքաղաքացի է, ուռա՜։ Ի՞նչ եք խառնվել իրար այ մարդու որդիներ, Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի հոգևոր առաջնորդն է, ավելի բարձր քան ձեր վարչապետի աթոռը»,- ասաց նա։
Անդրադառնալով նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, որ հենց Սրբազանը պետք է լինի վարչապետ նա պատասխանեց․
«Ես ոչ հավակնություն ունեմ, ոչ ցանկություն, ոչ էլ ձգտում, բայց մի հոգի ասել է՝ ժողովուրդը պետք է Սահմանադրություն գրի, դա էլ հերթական պոպուլիզմն է, հիմա ժողովուդրը երբեք Սահամանդրույան մեջ ազդեցութուն չունի, բայց հիմա եթե ժողովուրդը որոշեց Սահամանդրության մեջ ներկայություն ունենալ ու երկքաղաքցի մարդն ինքն էլ կարող է լինել, ձեր ի՞նչ գործն է, դուք պե՞տք է ընդդիմանաք, օրինակ եմ ասում»,- ասաց նա։
Սրբազանը նշեց, որ այնքան են գնահատել իրեն, որ ուղղակի Կանադայի քաղաքացիություն են տվել ։
«Հիմա սրանց ի՞նչ կտան։ Ես երբեք չեմ ուզել, իրենք են տվել որպես Կանադայի թեմի առաջնորդ, ես էլ ընդունել եմ»,- ասաց նա։
Ճշտող հարցին՝ իսկ եթե ժողովուրդն այդպես ցանկանա, նա ասաց․ «Եթե ժողովուրդը ցանկանա և Հայոց Հայրապետն էլ օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ»։

Նմանատիպ նյութեր
1063 դիտում
13:43 12-05-2024
Որ վայրկյանին Վեհափառը ցանկանա կամ մենք խնդրենք, որեւէ խնդիր չկա. Բագրատ Սրբազանը` Վեհափառի հետ հանդիպելու մասին
Այս բաժնից
673 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
973 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
601 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան