211652_close_icon
views-count18021 դիտում article-date 19:33 03-10-2015

Շղթայական ավտովթար Երևանում. SAS սուպերմարկետի դիմաց բախվել են Mercedes-ը Volkswagen-ը և Nissan-ը. վարորդներից երկուսը կանայք են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Կիևյան փողոցում SAS սուպերմարկետի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Վարդուհի Հարությունյանի վարած Mercedes E320 մակնիշի 34 CQ 022 համարանիշի, 26-ամյա Անահիտ Մովսիսյանի վարած Volkswagen Passat մակնիշի 35 SD 333 համարանիշի և 68-ամյա Ներիկ Բեգլարյանի վարած Nissan X-Trail մակնիշի 21 OU 911 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վարորդներին և ուղևորներին առաջինը օգնություն են ցուցաբերել տեղում ծառայություն կատարող ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի ծառայողները: Վթարի հետևանքով առաջացել էր խցանում: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչ Արամ Կարապետյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութ ՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր