Կոլումբիայում Սուրբ ծնունդի գիշերը 36 մարդ է սպանվել
Լրատվամիջոցները հատնում են, որ ըստ Կոլումբիայի ոստիկանության՝ Սուրբ ծնունդի գիշերը երկրում մի քանի տասնյակ մարդ է սպանվել՝ 36 մարդ բռնությամբ, նրանցից 7-ը՝ Բոգոտա քաղաքում:
Տեղական իշխանությունները հայտնում են, որ այս տարի անցյալ տարվա համեմատ ավելի հանգիստ է անցել: Անցյալ տարի 48 մարդ է սպանվել, իսկ 2012-ին՝ 87: Սպանությունների և ընդհարումների հիմնական պատճառը անձնական թշնամանքն է և ալկոհոլի ազդեցության տակ լինելը:
Նշվում է նաև, որ վերջին տարիներին Կոլումբիայում ավելի քիչ հանցագործության և սպանության դեպքեր են գրանցվում:
Հրդեհի պատճառով տոնի գիշերը զոհվել են 37, տուժել են 59 մարդ: Տուժածների մեջ 10 երեխա կա: