Սպանվել է Դոնեցկի ամենահայտնի դաշտային հրամանատարներից մեկը` «Մոտոռոլան»
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում եռօրյա սուգ է հայտարարվել՝ ամենահայտնի դաշտային հրամանատարներից մեկի` «Մոտոռոլա» մականունով հայտնի Արսեն Պավլովի սպանությունից հետո:
«Մոտոռոլան» պայթեցվել է երեկ ուշ երեկոյան Դոնեցկում գտնվող բնակելի շենքերից մեկի վերելակում, որով նա իր բնակարան էր բարձրացել:
Դաշտային հրամանատարը 2014 թ.-ի օգոստոսին Իլովայսկում ծավալված մարտերի և Դոնեցկում ընթացող ռազմական գործողությունների ակտիվ մասնակից էր: