211652_close_icon
views-count2586 դիտում article-date 10:41 08-09-2016

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 7-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հյուպատոս Մոխթար ՇահՀոսեյնի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Արամ Զաքարյանը կարևորեց ինչպես երկու երկրների երկարամյա բարեկամական հարաբերությունները, այնպես էլ իրավապահ ոլորտում համագործակցության բարձր մակարդակը, որն իր փաստաթղթային ամրագրումը ստացել է դեռևս 2012 թ. հուլիսի 10-ին` ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի և Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամմադ Նաջջարի միջև ստորագրված «Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրով: Մոխթար ՇահՀոսեյնին նախ շնորհակալություն հայտնեց մարտ ամսին Նովրուզ Բայրամի կապակցությամբ Հայաստան ժամանած հազարավոր իրանցիներին ցուցաբերած աջակցության համար, հատկապես բարձր գնահատելով անձնագրային, ճանապարհային ոստիկանության և արտաքին ծառայությունների աշխատանքը, և հույս հայտնեց, որ գործընկերային հարաբերությունները ոստիկանության և դեսպանության հետ էլ ավելի կամրապնդվեն և կզարգանան: Բարեկամական ու կառուցողական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր