Թուրքիան Ռուսաստանից պահանջել է դադարեցնել ռմբակոծությունները Սիրիայում
Թուրքիան պահանջել է ռուսական իշխանություններից դադարեցնել Սիրիայում օդային ռմբակոծությունները:
Տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ռուսաստանի գործողություններն էլ ավելի են մեծացնում լարվածությունը և սադրում Սիրիայում ծայրահեղականության աճին»:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ զրույցում ասել է. «Ռուսաստանը պատասխանատու է իր բոլոր նպատակների համար»:
Ավելի վաղ ամերիկյան իշխանությունները մեղադրել էին ռուսական իշխանություններին՝ Սիրիայում ռմբակոծությունների հետևանքով խաղաղ բնակիչների մահվան մեջ և Մոսկվայից պահանջել էին ապացույցներ ներկայացնել, որ հարվածներն ուղղված են եղել ԻՊ-ի դիրքերին: