Բան Կի Մունը կոչ է արել Ռամադանի ընթացքում դադարեցնել Եմենի ռմբակոծությունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, որը Եմենում իրավիճակի շուրջ խորհրդակցությունների շրջանակում Ժնևում է, կոչ է արել հակամարտող կողմերին դադարեցնել ռմբակոծությունները մահմեդականների սրբազան տոնի` Ռամադանի ընթացքում:
Նրա խոսքով, դադարն անհրաժեշտ է բնակչությանը օգնություն տրամադրելու համար: Բան Կի Մունը նշել է, որ մարդասիրական օգնության կարիք ունի Եմենի բնակչության 80 տոկոսը: