1964 դիտում
19:00 02-10-2015
Հոսանքի թանկացման պայքարը շրջադարձ է կատարում և մտնում դադարի փուլ
Անտառային ժողովուրդները հոսանք չեն օգտագործում: Նրանց աշխարհը լուսավորում են արևի և խարույկի լույսերը: Այլ բան է քաղաքակիրթ աշխարհում, որտեղ էլեկտրաէներգիան ոչ միայն լուսավորության աղբյուր է, այլև արտադրական միջոց, որովհետև արտադրությունների մեծ մասն օգտագործում են էլեկտրաէներգիա: Այդ պատճառով քաղաքակիրթ երկրներն ունեն էներգետիկ անվտանգության խնդիրներ, որոնք վերաբերվում են էներգիայի արտադրության, ներկրման ու բաշխման նկատմամբ վերահսկությանն ու կառավարմանը:
Հոսանքի թանկացման պայքարի ընթացքում խոսվում էր ՀԷՑ-ի հնարավոր վաճառքի մասին՝ որպես էլեկտրաէներգիայի բաշխման ոլորտի ճգնաժամը կարգավորելու տարբերակ: Այսինքն, նկատի էր առնվում, որ ՀԷՑ-ը վաճառելով՝ հնարավոր կլինի կարգավորել ՀԷՑ-ում ծագած ֆինանսական խնդիրները և էլեկտրաէներգիայի բաշխումը կազմակերպելավելի արդյունավետ՝ հաշվի առնելով արտադրողների շահերն ու բնակչության սոցիալական վիճակը:
Այսպիսով, ՀԷՑ-ը վաճառել են մեր հայրենակցի ղեկավարած ընկերությանը: Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների համատեքստում տրամաբանական է, որ էներգետիկ ոլորտը մի օր պետք է դուրս բերվեր ռուսական ուղղակի ենթակայությունից: Բացի այդ, երկրում կար էներգաարտադրող ոչ ռուսական մի կառույց, որը չէր կարողանում իր արտադրած էլեկտրաէներգիան վաճառել ոչ ՀԷՑ-ին, ոչ էլ հարևան երկրներին: ՀԷՑ-ի վաճառքը հնարավորություն է տալու շտկել նման անհարմար վիճակները:
Մյուս կողմից, ՀԷՑ-ի վաճառքը հնարավորություն է տալու ներգրավել դրամաշնորհային լուրջ միջոցներ, որոնք պատրաստ էին հատկացնել միջազգային մի շարք հիմնադրամներ և կառույցներ: Այդ դրամաշնորհները երկար տարիներ չէին հատկացվում, սառեցվում էին: Եվ ՀԷՑ-ի գործարքը թույլ է տալու ստանալ այդ դրամաշնորհները և դրանք ուղղել էներգամատակարարման ոլորտի բարելավմանը:
Վերջապես՝ ամենակարևորը: Եթե ՀԷՑ-ի վաճառքի արդյունքում տեսականորեն հնարավոր է լինելու ավելի արդյունավետ կազմակերպել էլեկտրաէներգիայի բաշխումը և հնարավոր է լինելու ներգրավել դրամաշնորհային միջոցներ, ապա բնական է, որ հնարավոր է լինելու առնվազն անփոփոխ թողնել սակագինը: Այս հաշվի առնելով՝ կառավարությունը և նոր սեփականատերը վստահ են, որ կարող են մեկ տարի չթանկացնել հոսանքը բնակչության և փոքր արտադրողների համար:
Սակայն սա դեռ ամենը չէ: ՀԷՑ-ի վաճառքը կարող է գարնան ծիծեռնակ դառնալ: Չի բացառվում, որ տեսանելի ապագայում կարգավորվեն նաև էներգաարտադրող մյուս կազմակերպությունների արդյունավետ շահագործման, գազի ներկրման և բաշխման հարցերը, որովհետև դրանց հետ կապված՝ նույնպես պարբերաբար մեծ պարտքեր են կուտակում: Եվ դա օրինաչափ է, որովհետև ՀԷՑ-ի վաճառքն ընդամենը հանգրվան է, իսկ էներգետիկ անվտանգության խնդիրները մնում են օրակարգում:
[b]Թաթուլ Մկրտչյան
[/b]
Նմանատիպ նյութեր
7960 դիտում
19:00 17-09-2015
Հոսանքի թանկացման պայքարը մոտենում է եզրագծին
2064 դիտում
10:40 25-03-2020
Արցախում քվեների համար պայքարը վճռական փուլ է մտնում․ «Հայաստանի Հանրապետություն»
1207 դիտում
22:58 02-05-2024
Պայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան
Այս բաժնից
1621 դիտում
23:01 14-11-2024
Ողջույն, սպիտակամորուս․ Փաշինյանը սափրվել է
805 դիտում
22:46 14-11-2024
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԵԱՀ ԱԳ փոխնախարարին