7999 դիտում
19:00 17-09-2015
Հոսանքի թանկացման պայքարը մոտենում է եզրագծին
Ենթադրելի է, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարն ամենայն հավանականությամբ կավարտվի երբ ՀԷՑ-ը ներկայացնի օգոստոս ամսվա հաշիվները: Իսկ հաշիվները խոստացել է ներկայացնել ամսի 20-ից հետո: Այդ հաշիվները ներկայացնելուց հետո ՀԷՑ-ը կհայտարարի, որ 1-2 օրվա մեջ չմուծելու դեպքում բաժանորդները կհոսանքազրկվեն: Դրանից մի քանի օր անց, երբ բաժանորդների մեծ մասը կվճարի հոսանքի պարտքը թանկ սակագնով, իսկ անապահովները կստանան առաջին փոխհատուցումը, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը կանցնի պատմության գիրկը, թողնելով վառ հիշողություններ՝ Բաղրամյանը փակելու, աղբամաններով բարիկադների, երգի, պարի, ջրցանի, թրջված ու առաջ պարզած միջամատների, կենդանի պատի, ու գլխավոր գործող անձանց մասին:
Ամփոփելով, կարելի է նկատել, որ երիտասարդները կարևորում են այն հարցերը, որոնք ուղղակի կապ ունեն փողի, դրամի հետ: Կամ կարծում են, թե ժողովուրդը կարող է ոտքի կանգնել միայն այն հարցերի համար, որոնք կապ ունեն փողի հետ: Զուգահեռն անցկավում է տրանսպորտի ուղեվարձի 100 դրամի պայքարի հետ, որը հաջողության էր հասել: Ցույցերն առաջնորդող երիտասարդները քաղաքական և մշակութային ընդհանրացումներից զերծ մնացին, և զանգվածային ցույցերի արդյունքում հանրային օրակարգում քաղաքական նոր հարցեր չբարձրացան: Այս առումով հոսանքի թանկացման դեմ ցույցերը քաղաքական-մշակութային առաջընթաց չարձանագրեցին:
Ցավալի կլինի, եթե հոսանքի թանկացման դեմ պայքարի հնարավոր պարտությունից հետո հասարակությունը հուսահատվի: Պարզ է մի բան, որ ձախողումից հետո ակտիվիստները, լրագրողները, ինչպես նաև՝ թամաշա անողները, փնտրելու են ձախողման մեղավորներին: Եվ առաջին մեղավորը հռչակվելու է հասարակությունը, որն ակտիվ չաջակցեց, չմիացավ երիտասարդների պայքարին, նրանց մենակ թողեց փողոցում: Երկրորդ մեղավորը համարվելու է կազմակերպիչների, ակտիվիստների անմիաբանությունը, փոխադարձ վստահության պակասը, անհիմն կամ չափազանցված կասկածները առաջնորդների մկատմամբ: Երրորդային մեղավորներին փնտրելու են քաղաքական, հասարակական, մշակութային հեղինակավոր գործիչների, մտավորականների շրջանում: Չորրոդական մեղավորներ փնտրելու են իշխանությունների վերին շարքերում, նրանց մեղադրելով ժողովրդի շահերը չպաշտպանելու մեջ: Եվ իհարկե, վերջին և ինչ-որ առումով գլխավոր մեղավոր փնտրելիս կրկին հիշելու են ՀԷՑ-ին և ՀԾԿՀ-ին, քանի որ ի սկզբանե նրանց հակաժողովրդական գործողությունների հետևանքով սկսվեց այս պայքարը:
Այնումամենայնիվ, առջևում դեռ մեկ-երկու շաբաթ կա: Եվ դժվար է կանխատեսել, թե ինչ զարգացումներ տեղի կունենան այս հարցում: Պարզ է, սակայն, որ հոսանքի թանկացումը ծանրացնելու է տնտեսության և ժողովրդի առանց այդ էլ ծանր վիճակը, խորացնելու է ընդհանուր դժգոհությունները, և աղքատությունն ու արտագաղթը նոր բնագծեր են նվաճելու: Իսկ մնացած ամեն ինչը մնալու է այնպես ինչպես կա, և վաղն ամեն ինչ սկսվելու է նորից, կարծես ոչինչ չէր եղել:
[b]Թաթուլ Մկրտչյան
[/b]
Նմանատիպ նյութեր
4909 դիտում
13:48 25-01-2015
Տատա Սթիլ մրցաշարը մոտենում է եզրագծին
2006 դիտում
19:00 02-10-2015
Հոսանքի թանկացման պայքարը շրջադարձ է կատարում և մտնում դադարի փուլ
11865 դիտում
18:29 24-10-2018
Ճապոնացի վազորդուհին մարաթոնի ժամանակ կոտրել է ոտքը և չոքեչոք հասել եզրագծին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1132 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1234 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1432 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ