Բունդեսլիգա, «Բավարիա»-«Բորուսիա», Մխիթարյան. մեծ խաղի սպասումով. տեսանյութ
Հոկտեմբերի 4-ին Մյունխենի «Ալյանց-Արենա» մարզադաշտում տեղի կունենա Գերմանիայի առաջնության և Եվրոպայում ամենասպասված հանդիպումներից մեկը՝ «Բավարիա» - «Բորուսիա» (Դորտմունդ):
Այս առթիվ Բունդեսլիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է տեսանյութ, որտեղ ընդգրկված են վերջին տարիներին այս թիմերի միջև կայացած հանդիպումներում գրանցված գոլերը, որոնցից մեկն էլ պատկանում է «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Հիշեցնենք, որ 7 տուրից հետո միայն «Բավարիան» և «Բորուսիան» դեռ պարտություն չունեն: Ընդ որում, մյունխենցիները ընդհանրապես միավոր չեն կորցրել: