Բունդեսլիգա. «Բորուսիա»-ն արժանի դիմադրություն ցույց տվեց «Բավարիա»-ին. տեսանյութ
Բունդեսլիգայի 9-րդ տուրը եզրափակվեց «Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Բավարիա» մրցավեճով: Չնայած նրան, որ մրցաշարային աղյուսակում միմյանց հարևանությամբ գտնվող թիմերի հանդիպումը ընթացավ դիտարժան և վտանգավոր պահերով լեցուն պայքարում, այդուհանդերձ խաղի հաշիվը չբացվեց:
Հաջողության հասնելու համար երկու թիմերն էլ բավականաչափ պահեր ստեղծեցին միմյանց դարպասի ուղղությամբ, սակայն գնդակը համառորեն չհայտնվեց դարպասներից, որևէ մեկում: Մյունխենցիների կազմում փայլեց դարպասապահ Մանուել Նոյերը, ով մի քանի անգամ իր թիմին փրկեց վերահաս գոլերից: Ինչ վերաբերվում է տանտերերին, ապա «Բորուսիա»-ն կարողացավ հստակորեն կատարել մարզչի կողմից տրված հանձնարարությունը: Գլադբախցիներին հաջողվեց դիմակայել ահեղ մրցակցի հարձակվողական պոտենցիալին:
9 տուրից հետո «Բավարիա»-ն 21 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Բորուսիա»-ն 17 միավորով գտնվում է երկրորդ տեղում: