Բարսելոնան» կորցրեց նաև Ինյեստային.տեսանյութ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում՝ «Բայերի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/30/66250/]խաղի[/url] (2:1) ընթացքում վնասվածք է ստացել և 60-րդ րոպեին փոխարինվել: Ֆուտբոլիստը վնասել է աջ ազդրի մկանը, հաղորդում է կալատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ինյեստան բաց կթողնի 4-6 շաբաթ: Դա նշանակում է, որ «Բարսելոնան» առաջիկա մեկ ամիսը բոլոր մրցաշարերի հանդիպումները անցկացնելու է առանց Լիոնել Մեսիի և Անդրես Ինյեստայի:



