ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը ՌԴ-ին Ղրիմի միացումն անվանել է ՄԱԿ-ի կանոնադրության խախտում
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է համարել Ղրիմի միացումը Ռուսաստանին, հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանը:
Հայտարարությունը Տուսկն արել է Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշարջանում՝ իր ելույթի ժամանակ:
Նա ընդծել է, որ Ղրիմի անեքսիան դարձել է Եվրոպայի առաջ կանգնած գլխավոր մարտահրավերներից մեկը՝ վերջին տասնամյակներում չլսված ու չտեսնված մի փաստ:
«Եվրոպացի առաջնորդները պետք է որոնեն դրա պատասխանը, քանի որ դա ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է»,-ասել է ԵԽ նախագահը: