Պուտինն ու Մերկելը քննարկել են Ղրիմի միացումն Ռուսասատանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գերմանիայի կանցլեր անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ղրիմն Ռուսասատնին միացնելուց հետո առաջացած իրադրությունը, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Կրեմլի կայքում նշվում է, որ հեռախոսազրույցի նախաձեռնությունը եղել է գերմանական կողմից:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը նույնիսկ մասնագետների մակարդակով:
Նշենք, որ ավելի վաղ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը հայտնել էր, որ Ռուսասատնաը հարգելու է Ղրիմի բնակիչների որոշումը: