211652_close_icon

«S7»-ը դադարեցրել է Ուկրաինայի ուղղությամբ տոմսերի վաճառքը

views-count1683 դիտում article-date 23:15 29-09-2015
«S7» խոշոր ավիաընկերությունը դադարեցրել է Ուկրաինա տոմսերի վաճառքը սկսած հոկտեմբերի 25-ից, հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով ընկերության հայտարարությունը: Ըներությունը խոստացել է ամբողջովին հետ վերադարձնել ավելի վաղ` մինչև հոկտեմբերի 25-ը, գնված տոմսերի արժեքը: Հիշեցնենք, որ Ուկրաինական իշխանությունները սեպտեմբերի 16-ին պատժամիջոցներ էին սահմանել ռուսական մի քանի ավիաընկերությունների նկատմամբ: Ուկրաինայի կառավարությունը սեպտեմբերի 25-ին հայտնել էր, որ հոկտեմբերի 25-ից արգելք է սահմանում Ուկրաինա` ռուսական ավիաընկերությունների թռիչքների համար:

Նմանատիպ նյութեր