211652_close_icon
views-count1136 դիտում article-date 17:55 26-02-2014

Սկսվել է Ռուսաստան – Հայաստան հանդիպման տոմսերի վաճառքը

Կրասնոդարում սկսվել է Ռուսաստանի և Հայաստանի հավքականների միջև կայանալիք ընկերական հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է ИТАР-ТАСС-ը: Տոմսարկղը աշխատում է ժամը 10:00-19:00-ը: Մարտի 4-ին և 5-ին մարզադաշտի հարևանությամբ կբացվի միանգամից 7 տոմսարկղներ: Մարտի 4-ին կսկսվի Հայաստանի հավաքականի երկրպագուներին տոմսերի վաճառքը: Հյուրերը կտեղակայվեն հյուսիսային տրիբունակում: Հիշեցնենք, որ Ռուսաստան – Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 5-ին` «Կուբան» մարզադաշտում և այն կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:

Նմանատիպ նյութեր