211652_close_icon

Վրաստանի նախագահը անհրաժեշտ է համարում Ռուսաստանի հետ երկխոսությունը

views-count2870 դիտում article-date 16:24 28-09-2015
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պարտադիր և անհրաժեշտ է համարում Ռուսաստանի հետ երկխոսությունը, սակայն ընդգծում է, որ դրա ժամանակը դեռ չի հասունացել, տեղեկացնում է Georgia Online-ը: «Ռուսաստանի հետ երկխոսությունը ընտրության թեմա չէ: Դուր է գալիս մեզ, թե ոչ, անհրաժեշտ է, սակայն դրա ժամանակը դեռ չի եկել: ՌԴ ղեկավարությունը, ներքին քաղաքական քննարկումը պետք է կենտրոնացված լինեն այնպիսի մի բանի վրա, որում մենք ընդհանրություն կտեսնենք»,-ասել է Վրաստանի նախագահը ԱՄՆ-ի վրացական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նմանատիպ նյութեր