2539 դիտում
09:15 25-10-2014
Ոչ իշխանական ուժերը դեռևս սպառված չեն համարում իշխանության հետ երկխոսությունը. 168 ժամ
«168 ժամը»-ը գրւմ է. «Երեկ կայացավ ոչ իշխանական ուժերի կազմակերպած երկրորդ՝ նախորդից զգալիորեն մարդաշատ հանրահավաքը, որը, ինչպես կազմակերպիչներն էին նախապես հայտարարում, պետք է լիներ գործողությունների հանրահավաք: Գործողություններ՝ որպես այդպիսին, երեկ տեղի չունեցան, չհաշված հանրահավաքին հաջորդած երթը: Հանրահավաքի հիմնական ինտրիգը, ինչպես և սպասվում էր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթն էր»:
Թերթը նշում է, որ Գագիկ Ծառուկյանը ընդհանրական ելույթ ունեցավ, առանց անունների քննադատեց իշխանություններին և երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, խոսեց քաղաքական մենաշնորհի ու դրա վերացման անհրաժեշտության մասին:
«Թվարկելով երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրները՝ Ծառուկյանն ասաց. «Մենք վերահաստատում ենք մեր պահանջները՝ ռացիոնալ քննարկումների դաշտում հստակ ժամանակացույցով լուծել այդ խնդիրները: Իսկ եթե իշխանությունը շարունակի անտեսել համաժողովրդական շարժման պահանջները՝ փողոցներում և հրապարակներում կանգնած հարյուր-հազարներով կպարտադրենք իշխանափոխություն և արտահերթ ընտրություններ»,-գրում է «168 ժամ»-ը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4776 դիտում
11:39 30-08-2017
Նաիրիտ գործարանում հրդեհի օջախները սպառված են, սակայն դեռևս բարձր ջերմություն է արձակվում. ԱԻՆ
3164 դիտում
14:51 03-05-2019
Նիկոլն այլևս սպառված ա, իսկ նրա իշխանության մնալու ամեն մի օրը Հայաստանը հետ է տանում․․․․Մենուա Հարությունյան
Այս բաժնից
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1834 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8907 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին