Թուրքիայում քուրդ զինյալները թուրք զինվորականների տեղափոխող մեքենա են պայթեցրել
Թուրքիայի հարավ-արևելյան Բիթլիս նահանգում այսօր առավոտյան ճանապարհին տեղադրված ռումբի պայթյունից 20 թուրք զինվորական է վիրավորվել, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
Ըստ տեղեկությունների՝ պայթուցիկը հեռակառավարման վահանակով գործի են դրել Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները, երբ նշված ճանապարհով անցնում էր բանակային տրասնպորտային միջոց:
Վիրավորներին հոսպիտալացրել են, իսկ ոստիկանությունը փնտրում է ահաբեկչության հեղինակներին: