211652_close_icon

Թուրքիայում քուրդ զինյալները կամուրջ են պայթեցրել

views-count2086 դիտում article-date 11:45 21-08-2015
Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինները պայթեցրել են Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբան շրջանում գտնվող Ահմեթ Քայի կամուրջը: Այդ մասին հայտնել է նահանգապետի ադմինիստրացիան: Հայտարարոթւյան մեջ նշվում է, որ ոստիկանությունը որոնում է կամուրջը պայթեցնողներին: «Այդ ահաբեկչական գործողություններն ուղղված են մեր նահանգի սոցիալ-տնտեսական զարգացմանը խոչընդոտելուն»,-ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր