Նավթի համաշխարհային գները նվազում են
Նավթի համաշխարհային գներն այսօր առավոտյան նվազել են՝ Չինաստանի տնտեսության վերաբերյալ վիճակագրական թույլ տվյալների ստացման ֆոնին:
Մոսկվայի ժամանակով ժամը 07:42-ին Brent նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,13%-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 48,27 ԱՄՆ դոլար:
WTI տեխասյան թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,81%-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 45,33 ԱՄՆ դոլար:
Այսօր նաև հայտնի է դարձել, որ Չինաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունների մաքուր եկամուտը այս տարվա օգոստոս ամսին տարեկան կտրվածքով նվազել է 8,8%-ով: Հուլիսին այդ ցուցանիշը նվազել էր 2.9%-ով: