Բրազիլական դատարանը կալանք է դրել Նեյմարի 47 մլն դոլարի ակտիվների վրա
Բրազլիական դատարանը կալանք է դրել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի ակտիվների վրա՝ 47 մլն դոլարի չափով, հայտնում է իսպանական Marca-ն:
Բրազիլիայի հավաքականի խաղացողին կասկածում են հարկերից խուսափելու մեջ: Նեյմարից պահանջում են պետական գանձարան վճարել 16 մլն դոլարի հարկ:
Նշվում է, որ հիմնական մեղադրանքները կապված են «Բարսելոնա» տեղափոխվելու ժամանակ ստացած գումարներից հարկերը չվճարելու հետ: