Ֆրանսիայում ևս կալանք է դրվել Ռուսաստանի պետական ակտիվների վրա
ЮКОС-ի նախկին բաժնետերերին հաջողվել է ոչ միայն Բելգիայում, այլ նաև Ֆրանսիայում հասնել Ռուսաստանի պետական ակտիվների վրա կալանքի սահմանմանը: Այդ մասին Forbes-ին հայտնել էր կոնցեռնի իրազեկ աղբյուրը:
Տեղեկությունը պաշտոնապես այսօր հաստատել է ՌԴ նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովը: Նշել է, Հաագայի դատարանը մի շարք իրավաբանական խախտումներ է թույլ տվել և երկու երկրների կայացրած այդ որոշումները բողոքարկվելու են: