211652_close_icon
views-count2923 դիտում article-date 16:54 05-06-2018

Նիդեռլանդներում դատարանը կալանք է սահմանել «Գազպրոմ»-ի ակտիվների նկատմամբ

Նիդեռլանդներում դատարանը կալանք է սահմանել ռուսական «Գազպրոմ» ընկերության նիդեռլանդական ակտիվների նկատմամբ՝ ուկրաինական «Նավթոգազ»-ին Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշմամբ 2,6 միլիարդ դոլար վճարելու համար: Այդ մասին հայտնում է ռուսական [url=https://ria.ru/world/20180605/1522063882.html]ria.ru[/url] վկայակոչելով ուկրաինական ընկերությանը: Նշվում է, որ դատական կատարածուները նաև «գործողություններ են անցկացնում» Nord Stream AG-ում և Nord Stream 2 AG-ում ռուսական ընկերության ակտիվները սառեցնելու համար: Համապատասխան միջնորդությունները ուկրաինական «Նավթոգազը» ներկայացրել էր անցած շաբաթ: «Նիդեռլանդական դատարանը բավարարել է այդ միջնորդությունները, բայց Նիդեռլանդներում «Գազպրոմ»-ի 7 դուստր ընկերություններից 6-ը հրաժարվել են համագործակցել դատական կատարածուների հետ: Դա, սակայն, ոչ մի կերպ չի ազդի կալանքի վրա»,- հայտնել են ուկրաինական ընկերությունում: Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը պարտավորեցրել է «Գազպրոմ»-ին ուկրաինական կողմին 4.6 միլիարդ դոլար վճարել տարանցման մասին պայմանագրով գազի ոչ բավականաչափ ծավալներ մատակարարելու համար: Հաշվի առնելով մեկ այլ վեճի վերաբերյալ որոշումը, որի համաձայն՝ «Նավթոգազ»-ը ռուսական ընկերությանը երկու միլիարդ դոլար է պարտք, «Գազպրոմ»-ը պետք է ուկրաինական կողմին վճարի 2.56 միլիարդ դոլար: Ռուսական «Գազպրոմ» ընկերությանը հայտնի է Նիդեռլանդներում Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշման մասին։ Ընկերությունը հայտնել է, որ կկարողանա այդ հարցի վերաբերյալ մանրամասն մեկնաբանություն տալ միայն դատարանի վճիռը պաշտոնապես ստանալուց և մանրամասն ուսումնասիրությունից հետո:

Նմանատիպ նյութեր