Թուրքիայում սպանվել է քուրդ զինյալների կանանց ստորաբաժանման հրամանատարը
Թուրքիայի սահմանային Շըրնաք նահանգում թուրքական ոստիկանության կողմից իրականացված հատուկ գործողության արդյունքում սպանվել է Քրդական աշխատավորական կուսակցության կանանց ստորաբաժանման հրամանատարը՝ Բերիվան Ավեստան:
Այդ մասին հայտնել է թուրքական Hurriyet թերթը:
Ըստ տեղեկությունների՝ YPS-ի առաջնորդը սպանվել է այսօր Շըրնաք քաղաքի կենտրոնում իրականացված գորողության ժամանակ: Բացի նրանից, սպանվել է ևս 4, ձերբակալվել 9 կին: