Ռուսաստանում ԻՊ անդամներ են ձերբակալվել. տեսանյութ
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում իրավապահները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության 2 անդամների, ովքեր կասկածվում են Ռուսաստանի տարածքում ահաբեկչական գործողություններ ծրագրելու մեջ:
Իրավապահները 23-ամյա Ահմեդ Ամիրխանովին և 26-ամյա Քերիմ Խաթիևին ձերբակալել են միջազգային չվերթների ժամանման սրահում:
Վերջիններս արդեն վերցվել են երկամսյա կալանքի տակ: Նրանց դեմ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քր.օր-ի 208 հոդվածի 2-րդ կետով: