Չինաստանում թրաֆիքինգով զբաղվող բանդայի անդամներ են ձերբակալվել
Չինաստանում ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող բանդայի 100 անդամներ: Փրկվել է 30 երեխա, որոնց չարագործները մտադիր էին վաճառել:
Յանչժոու շրջանում բանդայի անդամները վարձակալել էին մի գործարան, որտեղ պահել էին երեխաներին: Մինչ այդ աղջիկներին վաճառել են 9,7, իսկ տղաներին՝ 10,5 հազար դոլարով:
Փրկված երեխաներից ամենամեծը 3 տարեկան է: Նրա ծնողները գտնվել են: Պարզվել է, որ երեխային վաճառել են նրա տատը եւ մորաքույրը:
Վիճակագրության համաձայն՝ Չինաստանում տարեկան առեւանգում են վաճառում են մոտ 70 հազար երեխայի: