Ֆրանսիայում ձերբակալվել են վրացական մաֆիայի 10 անդամներ
Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է վրացական մաֆիայի 10 անդամների:
Այս հանցախմբին են պատկանում մոտ 120 թալանության դեպք Փարիզում և Ֆրանսիայի մյուս շրջաններում:
Հանցախմբի անդամները հետախուզվում են նաև Գերմանիայի, Հոլանդիայի և Շվեյցարիայի իրավապահ մարմինների կողմից:
Մեկ տարի առաջ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է արդեն 40 հանցագործ ԱՊՀ երկրներից, որոնցից մեծ մասը Վրաստանից է:
Նման հանցագործ խմբերը Ֆրանսիայում հայտնվել են 90-ական թթ-ին: