Թաթարստանում հանցավոր խմբի անդամներ են ձերբակալվել
                        Թաթարստանում ձերբակալվել են հանցավոր խմբի անդամներ, որոնք զբաղվել են թմրանյութերի ապօրինի վաճառքով: 
Թմրավաճառները 26-33 տարեկան տղամարդիկ են, որոնք զբաղվել են սինթետիկ թմրանյութերի շրջանառությամբ:  
Նրանց մոտ հայտնաբերվել է թմրանյութի 130 փաթեթ: Հանցագործներից յուրաքանչյուրին մինչեւ  20 տարվա ազատազրկում է սպասվում: Խմբի ղեկավարը նախկինում եւս դատապարտվել է՝ թմրանյութեր պահելու համար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

