Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում անցկացրեց 100-րդ հանդիպումը
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր 100-րդ հանդիպումը անցկացրեց Դորտմունդի «Բորուսիայի» կազմում՝ Բունդեսլիգայի 6-րդ տուրում 2-րդ խաղակեսում փոխարինման դուրս գալով «Հոֆենհայմի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/24/65731/]խաղում [/url](1:1):
Անցկացրած 100 հանդիպումներում հայ ֆուտբոլիստը «Բորուսիայի» կազմում խփել է 27 գնդակ և դարձել 25 գոլային փոխանցման հեղինակ: