Մենք արդյունավետ բանակցություններ ենք ակնկալում. Ջ. Ուորլիք
Մենք արդյունավետ բանակցություններ ենք ակնկալում: Նման գրառում է կատարել Twitter-ի իր էջում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում սպասվում է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Համանախագահները նախ առանձին-առանձին հանդիպում կանցկացնեն ՀՀ արտգործնախարարի և Ադրբեջանի արտգործնախարարի հետ, այնուհետ տեղի կունենա համատեղ հանդիպում: