ԵԱՀԿ Մինսկի խումբը շուտով բանակցություններ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ. Ջ. Ուորլիք
«Մենք խորապես անհանգստացած ենք այն լրջագույն բռնություններով, որոնք վերջերս տեղի են ունեցել շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին»,-«Ամերիկայի Ձայն»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախահ Ջեյմս Ուորլիքը:
Վերջինիս խոսքով՝ վերջին շրջանում նկատվող միջադեպերն ու բռնության շիկացումն ուղղակիորեն վնասում է տարածաշրջանի բոլոր երկրներին:
«Մենք նախատեսում ենք շուտով տարածաշրջան այցելել և բոլոր կողմերի հետ բանակցություններ անցկացնել, ինչպես նաև բանակցել նախագահների հետ»,- ասել է նա: