Ջոն Քերրին արդյունավետ հանդիպում անցկացրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև. Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնաբանել է նախօրեին Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի և Ադրբեջանի նախագահ ԻլհամԱլիևի եռակողմ հանդիպումը:
«Ուելսում ջոն Քերրին արդյունավետ զրույց է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև լեռնային Ղարաբաղի շուրջ: Մենք պատրաստ ենք օգնել նրանց»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրառել է Ուորլիքը:
Հիշեցնենք, որ Նյուպորտում երեկ երեկոյան կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը: Հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր: Կողմերը ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումները բանակցային գործընթացում: