211652_close_icon
views-count943 դիտում article-date 22:48 13-10-2026

Հռոմի պապի վիրահատությունը հաջող է անցել, թոքային հանգույցը հեռացվել է

Հռոմի պապ Լևոն XIV-ի թոքից հանգույցի հեռացման վիրահատությունը հաջողությամբ է ավարտվել։ Վիրահատությունից հետո պոնտիֆիկոսը վերադարձել է իր հիվանդասենյակ։ Այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

Երեքշաբթի օրը Հռոմի պապը վիրահատության նպատակով տեղափոխվել էր Հռոմի «Ջեմելլի» կլինիկա։

«Վիրահատությունն ավարտվել է հաջողությամբ՝ նախատեսված ժամկետների և պլանի համաձայն, և պապը վերադարձել է իր հիվանդասենյակ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Վատիկանից հայտնել են, որ լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ։

Նմանատիպ նյութեր