211652_close_icon
views-count41076 դիտում article-date 08:45 24-09-2015

Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում. ծառից կախված հայտնաբերվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրենի դին

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Քանաքեռավան գյուղի 4-րդ փողոցի 42 տան այգում ծառից կախված տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման Ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը՝ քննչական խմբի ու փորձագետի հետ: Գ. Շամշյանի տեղեկություններով, ծառից կախված դին հանդիսանում էր նշված տան բնակիչ 38-ամյա Էդգար Միքայելյանը, ով ըստ տեղեկությունների, «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրենն էր, և նա այս օրերին գտնվում էր դատական պրոցեսների մեջ: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Տեղի ունեցածը ինքնասպանությո՞ւն է, թե՞ սպանություն, կպարզվի նախաքննության ընթացքում:

Նմանատիպ նյութեր