211652_close_icon
views-count88643 դիտում article-date 12:34 23-05-2022

Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. գյուղերից մեկում 18-ամյա աղջիկը տան բակում հայտնաբերել է ծառից կախված 11-ամյա եղբոր դին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 21-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի հասցեով, որտեղ տան բակում՝ կեռասենու ծառից կախված՝ հայտնաբերել են երեխայի կախված դի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Խաչատուրյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը։

Ժամանել է նաև Կոտայքի մարզի դատախազ Պետրոսյանը։ 

Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի սեփական տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 11-ամյա տղայի դին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխային ծառից կախված հայտնաբերել է նրա 18-ամյա քույրը, ով օգնության է կանչել հարևաններին, ապա իջեցրել են երեխային, բայց նա արդեն մահացած է եղել։ 

Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ 

Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ինքնասպանություն, թե սպանություն, պարզվում է։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր