2519 դիտում
08:11 24-09-2015
Սահմանադրության նախագծի դեմ պայքարող «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության առաջնորդը բարձրաստիճան պաշտոնյայի բարեկամն է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Հայկական իրականությունում հետաքրքիր իրադարձությունների պակաս չկա։ Պարզվում է՝ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյայի զարմիկը կարող է արմատական ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ։ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը, որը ներկայանում է իբրև քաղաքագետ, ԼՂՀ ՊԲ նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանի զարմիկն է՝քրոջ որդին։
Այսօր Գրիգորյանը նոր Սահմանադրության նախագծին դեմ արտահայտվողների շարքերու՛մ է, իսկ նրա քեռին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն է և սահմանադրական հանրաքվեի ժամանակ զինվորներին շարայինով ուղարկելու է կողմ քվեարկելու։ Արմեն Գրիգորյանն իր և քեռու անհամատեղելի հայացքների մասին, ահա, այսպիսի մեկնաբանություն տվեց «Ժողովուրդ» օրաթերթին.
«Բայց ով է ասել, որ եթե ինչ-որ մեկը ինչ-որ մեկի բարեկամն է, պետք է երկուսն էլ նույն դիրքորոշումն ունենան, որևիցե տեղ գրված չի, որ եթե ինչ-որ մեկը մեկին բարեկամ է, երկուսն էլ նույն դիրքորոշումը պետք է ունենան»։ Դե, իհարկե, անշուշտ»։
Նմանատիպ նյութեր
2916 դիտում
09:57 20-02-2019
Մեկ է` չեմ գալու. Նարեկ Սարգսյանը զանգահարել է բարձրաստիճան պաշտոնյայի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1063 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»