211652_close_icon
views-count1447 դիտում article-date 08:54 09-09-2015

Իշխանությունները խոչընդոտում են սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի համար ձևավորված «Չեք անցկացնի» նախաձեռնությանը. «ՉԻ»

«Չորրորդ իշխանությունը» գրում է. «Իշխանություններն իրենց ավանդական մեթոդներով փորձում են ամեն գնով խոչընդոտել սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի համար ձևավորված «Չեք անցկացնի» նախաձեռնության համաժողովի անցկացումը: Այս օրերին երևանյան մի շարք հյուրանոցներ հրաժարվել են համաժողովի անցկացման նպատակով դահլիճ տրամադրել նախաձեռնությանը: Հիմնական պատճառաբանությունը մեկն է՝ այդ օրերին իրենց բոլոր դահլիճները զբաղված են: Նշենք, որ այս նախաձեռնության հետ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարելու պատրաստակամություն են հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը, Ստեփան Դեմիրճյանի՝ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնած Հիմնադիր խորհրդարանը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր