7428 դիտում
13:41 23-09-2015
Արմենչիկն արձագանքել է վաստակավոր արտիստի կոչման արժանանալու շուրջ հնչած քննադատություններին
Երգիչ Արմենչիկը՝ Արմեն Գոնդրաչյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կապված ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանն արժանանալու և դրան հետևած քննադատությունների հետ: Նա, մասնավորապես, գրել է.
«Եu՝ Արմեն Հաբեդի Գոնդրաչյանս, «Արմենչիկ» բեմական անվամբ, տրված ինձ իմ ժողովրդի կողմից կարիերայիս հենց սկզբում, ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել իմ ժողովրդին, ՀՀ կառավարությանը եւ նախագահին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման արժանացնելու համար- վաստակավոր արտիստ փոփ-երաժշտության ոլորտում:
Այն ցույց է տալիս իրենց սերն ու գնահատանքը այն ամենի համար ինչ որ ես արել եմ կյանքիս 35 տարիների և 20 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում, ինչպես նաեւ իմ բարեգործական գործունեության համար, հատկապես առ իմ հայրենիք, երեխաներ, ծերեր' առ իմ ժողովուրդ:
Ես սիրում եմ իմ ժողովրդին՝ բոլորին միասնաբար և յուրաքանչյուրին առանձին առանձին, նույնիսկ նրանց, ովքեր քննադատում են ինձ ամենայն ոգեւորությամբ, ես սիրում եմ ձեզ, անկախ ձեր կարծիքից, որը դրդում է ինձ ավելի շատ աշխատել և անել ավելին: «Սերը Հաղթահարում Է Ատելությունը»:
Նմանատիպ նյութեր
1601 դիտում
15:51 17-06-2022
Նախարարը պարզաբանել է ժողովրդական արտիստի և վաստակավոր արտիստի կոչումները վերացնելու մտադրությունը․ NEWS.am
10601 դիտում
13:52 13-06-2015
Գողություն Լոռու մարզում. ժողովրդական արտիստի բնակարանից գողացել են նրա ոսկյա մեդալներն ու կոչման պատվավոր մեդալը
3942 դիտում
16:24 10-03-2020
Վարչապետն արձագանքել է ուղղաթիռով Սյունիք ժամանելու վերաբերյալ քննադատություններին
Այս բաժնից
415 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
538 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
991 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը