3945 դիտում
16:24 10-03-2020
Վարչապետն արձագանքել է ուղղաթիռով Սյունիք ժամանելու վերաբերյալ քննադատություններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է այն քաղաքացիների քննադատություններին, ովքեր դժգոհել են, որ վարչապետը պետական ուղղաթիռով Սյունիքի մարզ է ժամանել։
Այդ առնչությամբ Ն. Փաշինյանը նշեց, որ չի կարող հրաժարվել օրենքով իրեն հատկացված պահպանությունից։
Քաջարան քաղաքում հանրահավաքի ժամանակ նա ասաց. «Սյունիքի մարզ եմ ժամանել ուղղաթիռով, Մեղրիից այստեղ էլ եկել եմ պետական մեքենայով, որովհետև չեմ կարող չգալ, որովհետև այդ «ոչ»-իստների ժամանակ ընդունված օրենքի համաձայն՝ վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա, և, նույնիսկ, չի կարող հրաժարվել այդ պահպանությունից»։
Հավելեց, որ ուղղաթիռն ունի պարտադիր թռիչքային ժամեր, և լինում են դեպքեր, երբ այդ ուղղաթիռը դատարկ թռցնում են, որ այն չփչանա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում ընթացող քարոզարշավի ժամանակ ուղեկցում են վարչապետի տիկին Աննան Հակոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:
Նմանատիպ նյութեր
7428 դիտում
13:41 23-09-2015
Արմենչիկն արձագանքել է վաստակավոր արտիստի կոչման արժանանալու շուրջ հնչած քննադատություններին
1303 դիտում
14:13 24-11-2024
Բաքուն կոշտ է արձագանքել Գերմանիայի արտգործնախարարի քննադատություններին
1838 դիտում
10:39 29-05-2019
Ինչու է Առողջապահության նախարարն ուղղաթիռով մեկնել Սյունիք. «Ժողովուրդ»
Այս բաժնից
466 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
601 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1063 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը