1269 դիտում
17:00 22-09-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Ռումինիայի Պատգամավորների պալատի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Ռումինիայի Պատգամավորների պալատի պատվիրակությանը:
Ողջունելով պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում՝ նա նշել է, որ հայ-ռումինական հարաբերությունները, որոնք հիմնված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, կարեւոր տեղ են զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում:
Հայաստան-Ռումինիա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Ռումինիայի հայ համայնքի դերը, որը մեծապես ներգրավված է Ռումինիայի հասարակական-քաղաքական կյանքում:
Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաեւ միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը՝ կարեւորելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը:
Խոսելով մշակութային համագործակցության մասին՝ ԱԺ նախագահն իր գոհունակությունն է հայտնել ռումինահայության մշակութային ժառանգության եւ պատմամշակութային հուշարձանների հանդեպ Ռումինիայի իշխանությունների կողմից ցուցաբերվող ուշադրության վերաբերյալ:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ ԱԺ նախագահը փաստել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունն առաջին հերթին հիմնվում է ընդհանուր արժեքային համակարգի վրա, եւ Հայաստանը վճռական է տրամադարված խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը:
Բարձր գնահատելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ռումինիայի նախագահ Կլաուս Իոհաննիսի ուղերձը եւ Պատգամավորների պալատի մարդու իրավունքների, պաշտամունքերի եւ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի հաղորդագրությունը՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ միայն միջազգային հանրության համախմբված քայլերը կբերեն արդարության վերականգմանը եւ նման հանցագործությունների կանխմանը:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հակամարտության լուծումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի շրջանակում, սակայն վերջին շրջանում ադրբեջանական կողմը հաճախակի խախտում է հրադադարի ռեժիմը եւ դրանով ազդում խնդրի խաղաղ կարգավորման վրա:
Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լասլո Բորբելին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրել է պատվիրակության անդամներին: Նա նշել է, Ռումինիան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը, եւ իրենց այցն այս տոնական օրերին պատահականություն չէ: Լասլո Բորբելին փաստել է, որ Ռումինիան ուշադիր հետեւում է զարգացումներին այս տարածաշրջանում եւ սատարում է Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ Լասլո Բորբելին նշել է, որ հայ ժողովրդի ողբերգությունը մարդկության ողբերգությունն է, եւ այն պիտի դաս լինի բոլորի համար:
Պարոն Բորբելին բարձր է գնահատել հայ համայնքի դերը Ռումինիայի զարգացման գործընթացում եւ նշել, որ ռումինահայ համայնքը մեծ դերակատարում ունի հայ-ռումինական մշակութային կապերի զարգացման գործում:
Լասլո Բորբելին միջպետական կապերի զարգացման գործում կարեւորել է փոխայցելությունների դերը եւ նշել, որ երկու երկրների տնտեսական համագործակցության բնագավառում մեծ է անելիքը, եւ կարծիք հայտնել, որ պետք է զարգացնել հարաբերությունները Սեւծովյան տնտեսական համագործակցության շրջանակում:
Նմանատիպ նյութեր
1102 դիտում
16:55 02-12-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահին
1520 դիտում
21:22 02-12-2015
Նախագահն ընդունել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությանը. ֆոտոռեպորտաժ
Այս բաժնից
484 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1279 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
766 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր