Ինքնասպանություն է գործել մանկապղծության մեջ մեղադրվող ԱՄՆ-ի հավաքականի նախկին մարզիչը. տեսանյութ
Մարմնամարզության ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականի նախկին մարզիչ Մարվին Շարպը, որը մեղադրվում էր մանկապղծության և մանկական պորնոգրաֆիայի տարածման մեջ, մեկուսարանի իր խցում ինքնասպանություն է գործել:
2010 թվականին ԱՄՆ-ի մարմնամարզության լավագույն մարզիչ ճանաչված Շարպը ձերբակալվել էր այս տարվա օգոստոսի 24-ին: Ոստիկանները ներխուժել էին նրան տուն և այնտեղ հայտնաբերել մանկական պոռնոգրաֆիայի հազարավոր լուսանկարներ:
Շարպին մեղադրանք էր ներկայյացվել մանկապղծության, անչափահասների հանդեպ սեքսուալ գործողությունների և մանկական պոռնոգրաֆիայի տարածման մեջ:
Մարզիչը մերկ անչափահասների ֆոտոշարքերը բացատրել էր մարզական մարմնի գեղեցկությունը ընդգծելու ցանկությամբ:
Մարվին Շարպը Մարմնամարզության ակադեմիան բացել էր 2011թ.: 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերում նրա երկու սաները՝ Սամանթա Պեշեկը և Բրիջիթ Սլոանը մեդալներ նվաճեցին: