211652_close_icon
views-count1994 դիտում article-date 23:51 16-12-2015

Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կարող է «Չելսիում» փոխարինել Մոուրինյոյին

Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը կարող է գլխավորել «Չելսին», եթե պաշտոնանկ արվի Ժոզե Մոուրինյոն: Հիշեցնենք, որ լոնդոնցիների ղեկավարները Անգլիայի առաջնությունում թիմի չափազնց անհաջող մրցելույթների առթիվ քննարկում են Մոուրինյոյի մնալ-չմնալու հարցը: Նշենք, որ Հիդինկը բավական լավ հարաբերություններ ունի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ, իսկ ժամանակին նաև լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ է եղել: Նրա օրոք «Չելսին» Չեմպիոնների լիգայում հասել է մինչև կիսաեզրափակիչ:

Նմանատիպ նյութեր