Վատիկանում դատում են մանկապղծության մեջ մեղադրվող արքեպիսկոպոսին
Վատիկանում այսօր տեղի կունենա լեհ նախկին արքեպիսկոպոս Յոզեֆ Վեսոլովսկու դատավարությունը, ով մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ, հաղորդում է BBC-ն:
Ներկա պահին նա գտնվում է Վատիկանում՝ տնային կալանքի տակ: Վեսոլովսկուն մեղադրում են նաև մանկական պոռնոգրաֆիկ նյութեր պահելու մեջ: Նա այս տարվա սկզբին նաև կարգալույծ էր եղել:
Եթե դատարանը գտնի, որ Վեսոլովսկին մեղավոր է, ապա նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:
Գործընթացը 66-ամյա նախկին հոգևորականի նկատմամբ դիտվում է նաև որպես Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից ձեռնարկված սեքսուալ հանցագործությունների դեմ պայքարի մի մաս: