Հունգարիայում փախստականների դեմ դուրս կգա նաև բանակը
Հունգարիայի խորհրդարանը սեպտեմբերի 21-ին ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս միգրացիոն ճգնաժամի ֆոնին ոստիկաններին օգնելու նպատակով ներգրավել բանակին, հաղորդում է Mignews-ը:
Նոր օրենքը թույլ է տալիս բանակին կիրառել ռետինե փամփուշտներ, պիրոտեխնիկական սարքեր, արցունքաբեր գազով նռնակներ:
Ծայրահեղ ազգայնական «Յոբբիկ» կուսակցությունը, որը հանդես էր գալիս նույնիսկ շատ ավելի կոշտ միջոցառումների ձեռնարկմանը, ստացել է վարչապետ Վիկտոր Օրբանի աջ կենտրոնամետ կուսակցության աջակցությունը: Խորհրդարանի միայն 12 պատգամավորներ են դեմ քվեարկել օրինագծին: