Հունգարիայում փախստականների պատճառով պատրաստ են արտակարգ իրավիճակ հայտարարել
Հունգարիայում Սիրիայից ժամանած հազարավոր անօրինական ներգաղթյալների պատճառով պատրաստ են արտակարգ իրավիճակ հայտարարել:
Երկրի իշխանությունները մտադիր են 4 մետրանոց պատ կառուցել` փախստականների մուտքը փակելու նպատակով, սակայն պատը պատրաստ կլինի միայն հոկտեմբերին:
Այսպես, ներգաղթյալների պատճառով Դանիան դադարեցրել է Գերմանիայի հետ երկաթուղային հաղորդակցությունը, իսկ Ավստրիան` Հունգարիայի հետ: