Հունգարիայում բախումներ են տեղի ունեցել փախստականների և ոստիկանների միջև
Սերբիայի սահմանային Սուբբոտիցա քաղաքից դեպի Հունգարիայի տարածք անցած փախստականների մի մասը հրաժարվել է գնալ ճամբարներ: Արդյունքում սկսվել են բախումներ՝ ոստիկանության աշխատակիցների հետ, իսկ փախստականները ոտքով հասել են Սեգեդ քաղաքը, հաղորդում է Ria Novosti-ն:
Սուբբոտիցա քաղաքից գնացքով Հունգարիա է ժամանել շուրջ 2000 փախստական: Նրանց թույլատրել էին հատել սահմանը՝ պայմանով, որ կուղղվեն դեպի փախստականների ճամբար, սակայն վերջիններս մտավախություն ունեն, որ ավելի ուշ չեն կարողանալու դուրս գալ ճամբարից և ուղևորվել դեպի Գերմանիա:
Արդյունքում նրանք ճեղքել են ոստիկանական պատնեշը և քայլերն ուղղել 180 կմ հեռավորության վրա գտնվող Բուդապեշտ: